Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել երկրի տնտեսությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին, հայտնում է Venezolana de Televisin հեռուստաալիքը։
Հրամանագիրը նախատեսում է «անհետաձգելի և արտակարգ միջոցառումներ ձեռնարկել՝ երկրի բոլոր արտադրողական հատվածների պաշտպանության համար», որոնք պայմանավորված են «Միացյալ Նահանգների կառավարության սակագնային քաղաքականությամբ»։
Հրամանագիրն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 60 օր, սակայն դրա գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, հայտնում է Forbes-ը։
Մադուրոն հայտարարել է, որ իր ստորագրած հրամանագիրը անմիջապես կփոխանցվի Ազգային ժողով և Սահմանադրական պալատ։ Նա շեշտել է, որ փաստաթուղթը հիմնված է Հանրապետության Սահմանադրության 337, 338 և 339 հոդվածների վրա։





























