Մոսկվայում նոյեմբերի 16-ին մեկնարկած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում արդեն կայացել են 14 տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկից հետո բավական անհաջող է հանդես գալիս եւ հասցրել է մի քանի պարտություն կրել:
Արոնյանը հաղթել է Բորիս Գելֆանդին, Դմիտրի Յակովենկոյին, Պետեր Լեկոյին, Ալեքսանդրա Կոստենյուկին, Շահրիյար Մամեդյարովին ու Վլադիսլավ Տկաչեւին, ոչ-ոքի է խաղացել Վուգար Գաշիմովի, Եվգենի Բարեեւի եւ Ռուսլան Պոնոմարյովի հետ, եւ պարտվել Վասիլի Իվանչուկին, Վլադիմիր Կրամնիկին, Ալեքսանդր Մորոզեւիչին, Պյոտր Սվիդլերին եւ Ալեքսանդր Գրիշչուկին:
14 տուրերից հետո Արոնյանը 7,5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի:
1. Անանդ 12
2. Կարլսեն 10
3. Կարպով 9
4. Կրամնիկ 8.5
5. Գրիշչուկ 8.5
6. Պոնոմարյով 8
7. Բարեեվ 8
8. Կարյակին 8
9. Սվիդլեր 7.5
10. Արոնյան 7.5



























