ԱՄՆ իշխանությունները կարող են ամերիկյան ֆոնդային բորսաներից չինական ընկերությունների դելիսթինգ իրականացնել։ Այս մասին տեղեկացրել է Fox Business հեռուստաալիքի թղթակից Չառլզ Գասպարինոն՝ հղում կատարելով աղբյուրներին։
«[ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի վարչակազմը շարժվում է ԱՄՆ բորսաներից չինական ընկերությունների բաժնետոմսերի հնարավոր դելիսթինգի կողմը»,- գրել է նա X-ում։
Ամերիկյան բորսաներում վաճառվում են ավելի քան 300 չինական ընկերությունների արժեթղթեր, այդ թվում՝ Alibaba-ի, Sinopec-ի, JD.com-ի եւ NetEase-ի։
Վերջին ժամանակներս Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ ծավալվել է առեւտրային պատերազմ։ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրների եւ տարածքների ապրանքների վրա մաքսատուրքեր մտցնելու մասին։ Չինաստանի հանդեպ ամերիկյան մաքսատուրքերը սահմանվել են 34 տոկոսի մակարդակում։ Ի պատասխան՝ Չինաստանի իշխանություննեեւրը հայտնել են, որ ապրիլի 10-ից լրացուցիչ մաքսատուրքեր կմտցնեն 34 տոկոսի չափով ԱՄՆ-ից ներմուծվող ողջ արտադրանքի վրա։




























