Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է փորձել ԱՄՆ-ի հետ ինչ-որ համաձայնության գալ Ուկրաինայում խաղաղության շուրջ մինչև մայիսի 9-ը, երբ կնշվի նացիստական ​​Գերմանիայի դեմ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակը, հայտնում է BBC-ն։

Ըստ Պևկուրի, Կրեմլի համար «ամսաթվերը շատ կարևոր են», և նա «հավանաբար ձգտում է մինչև այդ օրը հասնել ինչ-որ գործարքի, ինչ-որ զինադադարի կամ ինչ-որ այլ բանի»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել էր, որ Վաշինգտոնը «շաբաթների, այլ ոչ ամիսների ընթացքում» կեզրակացնի, թե, արդյո՞ք, Մոսկվան իսկապես խաղաղության է ձգտում։