Չնայած իրանական նավթը չինական նավահանգիստներ տեղափոխող լցանավերի հանդեպ գործող պատժամիջոցներին՝ S&P արեւմտյան հետազոտական կազմակերպությունը տեղեկացրել է, որ իրանական նավթի արտահանումը Չինաստան մարտին հասել է օրական 1,91 մլն բարելի, տեղեկացրել է Mehr-ը։
S&P-ի տվյալներով՝ սա նոր ռեկորդ է այն ժամանակներից ի վեր, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականություն վարել։
Թրամփի քաղաքականության գլխավոր նպատակը իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելն էր։




























