Խորհդարանում ընդդիմադիր թեւը չի կարող եւ չպետք է անվանական լինի: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Մի շարք երկրներում սահմանափակումներ կան իշխող կուսակցությունների ներկայացվածության հարցում: «Օրինակ, որքան ձայներ էլ հավաքեն իշխող կուսակցությունները, դրանց թիվը չպետք է գերազանցի ընդհանուր պատգամավորական կորպուսի 60 տոկոսը: Այդ դեպքում երկիրը ստանում է գործող, իրական ընդդիմություն»,-հայտարարել է Ա. Ռուստամյանը:

Նրա խոսքով, խորհրդարանում ընդդիմությունը ոչ միայն չի ապահովում պարզ մեծամասնությունը, այլ նաեւ տեղերի մեկ երրորդը կամ 20 տոկոսը: «Եթե ընդդիմությունն ունենար պատգամավորական ձայների մեկ երրորդը, ապա մենք լիազորված կլինեինք անցկացնել արտահերթ նստաշրջան, հրաժարականների վերաբերյալ հարցեր առաջ քաշել: Եթե կազմեինք 20 տոկոս, կկարողանայինք անվստահության քվեի հարցը բարձրացնել: Դրա համար էլ ցանկանում եմ դիմել հասարակությանը. մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր ձայնը, յուրաքանչյուր ապագա պատգամավորական մանդատը, նույնիս եթե խոսքը չի գնում խորհրդարանական մեծամասնության մասին»,-հայտարարել է Ռուստամյանը: 

Նրա խոսքով, կուսակցությունը ուշադիր հետեւելու է խորհրդարանական ընտրությունների ընթացքին, չնայած բոլոր ընտրատեղամասերին հետեւել դժվար կլինի նույնիսկ այնպիսի մեծաթիվ կուսակցության համար, ինչպիսին ՀՅԴ-ն է: Այնուամենայնիվ, արդեն մենք տեսնենք, որ ընտրությունների ընթացքում գրանցվող խախտումները խեղաթյուրում են արդյունքները, բողոքով կդիմենք Սահմանադրական դատարան»,-հայտարարել է Ռուստամյանը: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` Արմեն Ռուստամյանը նշել է, որ որպես պայքարի միջոց ՀՅԴ-ն չի բացառում հասարակական ելույթների կազմակերպումը, սակայն դրանք չի դիտարկում որպես ինքնանպատակ: