Միացյալ Նահանգների նախագահը 2021 թվականի ապրիլի 15-ին հայտարարել է ազգային արտակարգ դրություն՝ ուղղված ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը սպառնացող վտանգին, որը բխում է Ռուսաստանի Դաշնության կառավարության վնասաբեր գործողություններից: Դրա մասին ասված է Թրամփի ստորագրած հրամանագրում։

«Միացյալ Նահանգների նախագահը 2022 թվականի մարտի 8-ին գործադիր հրաման արձակեց՝ ընդլայնելով ազգային արտակարգ դրության շրջանակը։

2021 թվականի օգոստոսի 20-ին, 2022 թվականի մարտի 11-ին, 2022 թվականի ապրիլի 6-ին և 2023 թվականի դեկտեմբերի 22-ին նա հրամանագրեր է ստորագրել երկրում արտակարգ դրության ռեժիմին առնչվող լրացուցիչ միջոցառումների մասին։

Ռուսաստանի կառավարության վնասաբեր գործողություններն արտասահմանում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում և նրա դաշնակիցների ու գործընկերների անցկացրած ազատ և արդար ժողովրդավարական ընտրությունների և ժողովրդավարական ինստիտուտների վիժեցման փորձերը; Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ու գործընկերների դեմ կիբեր գործունեության մեջ ներգրավվումը կամ նպաստելը; անդրազգային կոռուպցիան՝ օտարերկրյա կառավարությունների վրա ազդելու համար խրախուսելը և օգտագործելը;  այլախոհների կամ լրագրողների դեմ ուղղված գործողությունների իրականացումը. Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար կարևոր երկրներում և տարածաշրջաններում անվտանգությունը խաթարումը. միջազգային իրավունքի հաստատված սկզբունքները, ներառյալ պետությունների տարածքային ամբողջականության հարգումը խախտելը շարունակում է արտառոց վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը:

Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգներում արտակարգ դրությունը պետք է շարունակի գործել 2025 թվականի ապրիլի 15-ից հետո»,- ասված է հրամանագրում։