Եվրոպացիներն ու կանադացիներն ավելի հազվադեպ են այցելում Միացյալ Նահանգներ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադարձավ որպես նախագահ, հայտնում է Financial Times-ը (FT):
Պարբերականի հրապարակման մեջ ասվում է, որ մարտին Արևմտյան Եվրոպայից զբոսաշրջիկների թիվը, որոնք առնվազն մեկ գիշեր մնացել են ԱՄՆ-ում, 2024 թվականի ցուցանիշի համեմատ նվազել է 17 տոկոսով։
Բացի այդ, կանադացիները սկսել են ավելի քիչ ճանապարհորդել ԱՄՆ։ Վերլուծաբանները ենթադրում են, որ այս տարի նրանց թիվը կարող է նվազել 20 տոկոսով, ինչը Միացյալ Նահանգներին կարժենա 3,4 միլիարդ դոլար կորցրած եկամուտ:
Սպիտակ տունը վստահ է, որ զբոսաշրջությունը կվերականգնվի Թրամփի ծրագրերի իրականացումից հետո։
ԱՄՆ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների ընդհանուր թիվը մարտին նվազել է 12 տոկոսով, ցույց են տալիս ITA-ի տվյալները։ Անկումը ամենակտրուկն էր 2021 թվականի մարտից ի վեր, երբ զբոսաշրջությունը բախվեց կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումների։





























