Կլիմայի փոփոխության մոնիտորինգի Copernicus ծառայության 100 գիտնականներ իրենց զեկույցում նշվել են, որ անցյալ տարի ջերմաստիճանը երկարաժամկետ միջինից բարձր է եղել ամբողջ Եվրոպայում, բացառությամբ Իսլանդիայի, որտեղ այն սովորականից ցածր էր:

Միջին հաշվով, արդյունաբերականացման սկզբից ի վեր ամբողջ Երկրի վրա օդի ջերմաստիճանը բարձրացել է մոտավորապես 1,3 աստիճանով, գրում է DW-ն։ Եվրոպայում այս ցուցանիշը 2,4 աստիճան է։ «1980-ականներից ի վեր Եվրոպայում ջերմաստիճանը բարձրացել է երկու անգամ ավելի արագ, քան համաշխարհային միջինն է»,- շեշտել է զեկույցի համահեղինակ Սամանտա Բըրջեսը:

Եվրոպայի բնակիչների վրա ավելի ու ավելի շատ են ազդում կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով առաջացած ծայրահեղ եղանակային պայմանները: Անցյալ տարի Եվրոպայում փոթորիկներից և ջրհեղեղներից տուժել է 413.000 մարդ, զոհվել՝ առնվազն 335 մարդ: Ընդ որում, մայրցամաքի հարավում անգամ ձմռանը կրկին նկատվել են սաստիկ երաշտներ:

Բայց կլիմայի փոփոխության դեմ պայքարում լավ նորություն էլ կա. 2024 թվականին Եվրոպան ավելի շատ էներգիա է արտադրել մաքուր, վերականգնվող աղբյուրներից՝ արևային մարտկոցներից, քամուց և կենսազանգվածից, քան երբևէ. ընդհանուր ծավալի 45 տոկոսը: