Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայի (AIPS) հարցման արդյունքում, տարվա լավագույն թիմ է ճանաչվել Բարսելոնան, երկրորդ տեղում է ռեգբիի Նոր Զելանդիայի հավաքականը, երրորդ տեղում` վոլեյբոլի տղամարդկանց Բրազիլիայի հավաքականը:

Տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, երկրորդ տեղում Լիոնել Մեսին է, երրորդ տեղում` արագավազորդ Ուսեյն Բոլթը:

Լավագույն մարզուհու կոչման է արժանացել նորվեգացի դահուկորդուհի Մարիտ Բյորգենը, եռյակում են նաեւ քենիացի վազորդուհի Վիվիան Չերույոն եւ իտալացի լողորդուհի Ֆեդերիկա Պելեգրինին:

Հարցմանը մասնակցել են 80 երկրների 363 լրագրողներ: