Մյանմարի խոշորագույն քաղաքներից մեկում` Յանգոնում, հզոր պայթյուն է որոտացել: Նվազագույնը 17 մարդ զոհվել է, 80-ը վնասվածքներ են ստացել, նրանցից 30-ը հրշեջներ են:
Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան` Յանգոնի արեւելյան արվարձաններում գտնվող բժշկական պահեստում: Ականատեոսները պատմել են, որ խոշոր պայթյունին հաջորդել են ավելի թույլ պայթյուններ:
Հրշեջները հայտնել են, որ պայթյունի պատճառներն անհայտ են, փոխանցում է Reuters-ը:




























