Մեծ Բրիտանիան ժամանակավոր արգելք է սահմանել մսի և կաթնամթերքի վրա՝ մայրցամաքի ճանապարհորդների (դրանց թվում՝ վերադարձող բրիտանացիների) համար, հայտնում է Euronews-ը։
Սահմանափակումները ուժի մեջ են մտել ապրիլի 12-ից՝ պայմանավորված եվրոպական մի շարք երկրներում դաբաղով հիվանդացության դեպքերի աճով։
Արգելված իրեր ունեցող այցելուները ստիպված կլինեն դրանք հանձնել սահմանին կամ ոչնչացնել։
ԵՄ կամ EFTA երկրներից (Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն) ժամանող ճանապարհորդները ներկայում չեն կարող անձնական սպառման համար Մեծ Բրիտանիա բերել խոշոր եղջերովար անասունների, ոչխարի, խոզի կամ այծի միս կամ կաթնամթերք:
Ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության նոր որոշման՝ արգելքը վերաբերում է սենդվիչներին, պանիրներին, ապխտած և հում մսին։
Արգելքի տակ են նույնիսկ այն ապրանքները, որոնք փաթեթավորված են կամ նախապես տեսակավորված կամ գնված են duty free-ից։
Այն ճանապարհորդներին, որոնց մոտ կհայտնաբերվեն այդ ապրանքները կամ որոնք կթաքցնեն դրանք, կտունգանվեն մինչև 5,000 ֆունտ ստեռլինգ (5,845 եվրո):
Սահմանափակումները չեն տարածվում Հյուսիսային Իռլանդիա, Ջերսի, Գերնսի կամ Մեն կղզի ժամանող զբոսաշրջիկների վրա։
Որոշ ապրանքներ ազատվել են խիստ նոր կանոններից։ Ճանապարհորդները կարող են բերել սահմանափակ քանակությամբ մանկական կաթնախառնուրդ, բժշկական ապրանքներ և որոշ ապրանքներ, օրինակ շոկոլադ, հրուշակեղեն, հաց, տորթ, թխվածքաբլիթ և մակարոնեղեն:




























