Թինա Կանդելակին մտափոխվել է ՍՏՍ հեռուստաալիքից հեռանալու վերաբերյալ: Նա այդպես է որոշել «Ամենագիտունը» հեռուստահաղորդման համար, իսկ ավելի ստույգ, ծնողների խնդրանքով, ովքեր բազմաթիվ նամակներ են ուղարկել:

Ծնողները ասել են, որ իրենց երեխաները «սարսափում են» նրա հեռանալու մտքից, եւ Կանդելակեն որոշել է մնալ ՍՏՍ-ում հանուն երեխաների:

Հիշեցնենք, որ հեռուստահաղորդավարուհին հայտարարել էր իր հեռանալու մասին, մյուս հաղորդավարի` Միխայիլ Շացեի հետ ծագած վիճաբանության պատճառով, ով նրան մեղադրել է «խաբարբզիկության» մեջ: