ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվել են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ինչ-որ պահի ես չեմ ուզում, որ դրանք (սակագները) ավելի բարձրանան, քանի որ ինչ-որ պահի դուք այնպես կանեք, որ մարդիկ սկսեն չգնել: Այսպիսով, հնարավոր է չցանկանամ բարձրացնել դրանք կամ նույնիսկ չցանկանամ բարձրացնել դրանք որոշակի մակարդակի: Հնարավոր է՝ ես ցանկանամ նվազեցնել դրանք, որ մարդիկ կարողանան գնել, իսկ որոշակլի պահի նրանք չեն գնի»,-ասել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ մտադիր է հետաձգել TikTok գործարքը, քանի դեռ չի կարգավորվել առևտրային իրավիճակը Չինաստանի հետ։ «Մենք գործարք ունենք TikTok-ի համար, բայց դա կախված կլինի Չինաստանից, ուստի մենք պարզապես կհետաձգենք գործարքը, մինչև ամեն ինչ կարգավորվի: Եվ ես կարծում եմ, որ դա լավ գործարք է Չինաստանի համար: TikTok գործարքը լավ է Չինաստանի համար: Եվ ես կարծում եմ, որ նրանք կցանկանային, որ մենք գործարք կնքենք», - ասել է նախագահը:




























