Միացյալ Նահանգները Կիևին առաջարկել է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, ներառյալ՝ զիջումներ Մոսկվային, ընդհուպ՝ Ղրիմի հնարավոր ճանաչումը ռուսական տարածք և բացառել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Այս գաղափարները ուրվագծված են փաստաթղթում, որը Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրել են ապրիլի 17-ին Փարիզում ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաներին, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Վաշինգտոնը սպասում է Կիևի պատասխանին՝ շաբաթվա վերջին Լոնդոնում Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Ավելի ուշ, եթե կողմերի դիրքորոշումները համընկնեն, առաջարկները կարող են ներկայացվել Մոսկվա։
Միևնույն ժամանակ, ըստ Wall Street Journal-ի, Վաշինգտոնը չի ճանաչում Ռուսաստանի վերահսկողությունը Դոնբասի, Զապորոժիայի և Խերսոնի ինքնահռչակ հանրապետությունների նկատմամբ, թեև չի պահանջում ռուսական զորքերի դուրսբերում այնտեղից։





























