Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրq դեսպանների հետ հերթական հանդիպմանը խոսել է 2009-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ չասված տեքստին:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Դավութօղլուն նշել է, որ եթե Ցյուրիխում ելույթ ունենար, ասելու էր. «Ձեզ կոչ եմ անում չհենվել միայն միակողմանի հիշողությանը: Անհրաժեշտ է բոլոր հիշողությունները հավաքել եւ խղճի առաջ դնել: Միակողմանի ցավի միջոցով պատմություն չի գրվում: Այսպես էի խոսելու: Հայերի ցավին հարգանքով ենք վերաբերվում, թող նրանք էլ մեր ցավին հարգանքով վերաբերվեն»,- ասել է Դավութօղլուն:




























