Անհայտ կորած 28-ամյա Արշակ Ավետիսյանը դեկտեմբերի 29-ին  հայտնաբերվել եւ դուրս է բերվել «Երեւանյան գիշերներ» ռեստորանային համալիրի հարեւանությամբ անցնող ջրանցքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Հարցին` ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ Արշակ Ավետիսյանը ոսկու առեւտրով է զբաղվել, Արմեն Մալխասյանը նշեց, որ նման ինֆորմացիա իրենք չունեն:

Ներկա պահին Արշակ Ավետիսյանը գտնվում է հիվանդանոցում: Ի դեպ, նշվում է նաեւ, որ նա «Երեւանյան գիշերներ» ռեստորանային համալիրի աշխատակից է, սակայն ռեստորանային համալրից մեզ փոխանցեցին, որ ոչ միայն այդպիսի աշխատակից չունեն, այլեւ տեղյակ էլ չեն դեպքի մասին: Ներկա պահին Արշակ Ավետիսյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: