ԱՄՆ արդարադատության նախարարությունը չեղյալ է հայտարարել հարյուրավոր դրամաշնորհներ համայնքային կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ զենքի կիրառմամբ բռնության կանխարգելման, հանցագործության զոհերի պաշտպանության եւ թմրամիջոցներից կախվածության ծրագրերի համար: Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում կատարելով գերատեսչության փաստաթղթին։

Արդարադատության նախարարության աշխատակիցներին ուղարկված նամակում նշվել է, որ չեղարկված դրամաշնորհները «բացահայտվել են լայնածավալ վերանայման գործընթացի ընթացքում» եւ «չեն համապատասխանում ԱՄՆ վարչակազմի առաջնահերթություններին»: Այդ միջոցները շուտով կվերաբաշխվեն՝ ավելի արդյունավետ լուծելու այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսին են «հանցագործության դեմ պայքարը, մարդկանց թրաֆիքինգի եւ սեռական ոտնձգությունների զոհերի պաշտպանությունը եւ ամերիկացի երեխաների պաշտպանությունը», նշվել է ծառայողական ուղերձում:

Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո կառավարության արդյունավետության գերատեսչությունը սկսել է պետական ​​ծախսերի խոշոր ստուգում: Կազմակերպության գործունեությունը վերահսկող Իլոն Մասկի հայտարարությունների համաձայն՝ նախատեսվում է Վաշինգտոնի կառավարության ծախսերը կրճատել 2 տրլն դոլարով։