ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ ԱՄՆ-ը «շատ հստակ առաջարկ» է արել Ռուսաստանին եւ Ուկրաինային խաղաղ համաձայնագրի ճանապարհին, ավելացնելով, որ «ժամանակն է, որ նրանք կամ ասեն այո, կամ ԱՄՆկհեռանա գործընթացից», գրել է Bloomberg-ը։

«Ներկա գծերը՝ ինչ-որ տեղ նրանց մոտ, այն է, որտեղ դուք կհայտնվեք, կարծում եմ»,- ասել է Վենսը Հնդկաստանում լրագրողներին: Նա նկատի է ունեցել ուկրաինական պատերազմի ճակատային գիծը եւ ներկա մակարդակով սահմանազատման գծի սառեցումը, ինչի մասին նախօրեին գրել է Financial Times թերթը։

Երեքշաբթի Financial Times-ը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կանգնեցնել ներխուժումը ներկայիս ճակատային գիծ՝ հրաժարվելով ուկրաինական մասամբ օկուպացված բոլոր շրջաններից:

Վենսը լրագրողներին ասել է, որ ե՛ւ Ուկրաինան, ե՛ւ Ռուսաստանը պետք է զիջեն իրենց պահանջած տարածքների մի մասը:

Գոյություն ունեցող ճակատային գծի երկայնքով հակամարտությունների սառեցումը հսկայական զոհաբերություն կլինի Ուկրաինայի համար, որը ձգտում է վերադարձնել երկրի արեւելքում եւ հարավում 2014-ից Ռուսաստանի կողմից գրավված ամբողջ տարածքը, ներառյալ Ղրիմը, մեկնաբանել է Bloomberg-ը։

ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ եւ մեղմացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները հնարավոր խաղաղ համաձայնագրի շրջանակում, ավելի վաղ հայտնել էին գործակալության աղբյուրները։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հայտնել է, որ իր երկիրը չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիան։

«Պետք է լինեն որոշակի տարածքային փոխանակումներ»,- ասել է Վենսը՝ ավելացնելով, որ սահմանը կարող է չլինել ճակատի գծի կրկնությունը: