Սուդանում ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով ներսում գտնվող 6 մարդուց բաղկացած ամբողջ անձնակազմը զոհվել է:

Ինչպես տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները,  ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել Էլ Օբեյդ շրջանում (Հյուսիսային Կորդոֆան նահանգ) գտնվող ռազմակայանից  թռիչք կատարելուց կարճ ժամանակ անց:  Թռիչքից երեք րոպե հետո մեքենայի   շարժիչը բռնկվել է:

Արտակարգ պատահարի մանրամասներն առայժմ անհայտ են, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: