Դատարանի դահլիճից հունիսի 22-ին ազատ են արձակվել ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, Հայաստանի Հանրապետության նախկին արտգորնախարար Ալեքսանդր Արզումանյանն ու ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի պահպանության նախկին պետ Սուրեն Սիրունյանը։ Նույն ժամանակ, դատարանի վճռով, համաներման օրինակարգի համաձայն, ազատվել են Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Մալխասյանը։

Ազատ արձակվելուն պես նրանք մեկնել են Աբովյան, ուր այժմ Սասուն Միքայելյանի դատավարությունն է ընթանում։ Ներկա պահին Աբովյանի Դատարանի շենքը գտնվում է ոստիկանության հսկողության տակ։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովում ձայների մեծամասնությամբ հաստատվել էր ՀՀ նախագահի համաներում հայտարարելու առաջարկը։ Ազգային Ժողովի որոշման համաձայն համաներումը չի տարածվելու ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի վրա, որն մեղադրվում է անօրինական զենք կրելու և այլ անձանց հետ դավադրության կազմակերպելու համար։

Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Լևոն Տեր-Պետրոսյանի տասնյակ այլ համակիրներ ձերբակալվել էին 2008թ փետրվարին, Հայաստանում նախագահական ընտրություններից հետո։