Քենիայի ափերին` Լամու կղզիների մոտ երկու նավ է բախվել: Դրանցից մեկը, որտեղ 80 ուղեւոր են գտնվել, շրջվել է: Կարմիր Խաչի Քենիայի մասնաճյուղից հայտնում են, որ նվազագույնը 7 մարդ զոհվել է:
Վերջին տեղեկություններով փրկարարները ջրից հանել են 20 մարդու, մնացածներին դեռ փնտրում են:
Ոչ մեծ նավերը, որոնք Լամայից ցամաք են տեղափոխում մարդկանց, սովորաբար վերցնում են մոտ 50 մարդ: Փրկվածները պնդում են, որ նավը գերբեռնված է եղել, հաղորդում է Reuters-ը:
Բարաք Օբաման չի կարողանա խանգարել Իրանին միջուկային զենք ձեռք բերելու հարցում` այդպիսով վտանգի ենթարկելով ԱՄՆ-ին: Նա նշել է, որ դրանից հետո աշխարհի բոլոր երկրները ԱՄՆ-ին կվերաբերվեն որպես «թղթե վագրի», հաղորդում է Associated Press-ը:



























