«Դաքար-2012»-ը սկսվել է ողբերգությամբ. մահացել է արգենտինացի Խորխե Մարտինես Բոերը:

38-ամյա արգենտնինացին ավտովթարի է ենթարկվել եւ լուրջ վնասվածքներ է ստացել:

Նրան հոսպիտալացրել են, սակայն նրան փրկել չի հաջողվել, հաղորդել է RBC-ն` վկայակոչելով Եվրոսպորտը:

Մարտինեսը մասնակցել է «Դաքար»-ում երկրորդ տարի շարունակ:

Մարտինեսի վերջին բառը Twitter-ում եղել է հետեւյալը. «Շնորհավորում եմ բոլորին: Շնորհակալություն հաղորդագրության համար, ես կանեմ ամեն հնարավորը: Այն, ինչ մեզ չի սպանում, մեզ ուժեղ է դարձնում»: