ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` 41 ավտոմեքենարի մասնակցությամբ:
Բարեբախտաբար միջադեպն ավարտվել է առանց զոհերի, բժշկական օգնություն է պահանջվել ընդամենը ութ մարդու, հայտնում է Associated Press-ը: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Ինտերսթեյթ -75 մայրուղու վրա, հայտնում է rbc.ru-ն:
Քենթոն շրջանի ոստիկանության ծառայության հաշվետվության համաձայն, ավտոմեքենաները խցանել են ճանապարհի միայն մի հատվածը: Ներկայում տեղի է ունենում տարհանում: Նախնական վարկածով` պատահարի պատճառ է դարձել տեղացող առատ ձյունը, եւ որպես հետեւանք, մերկասառույցն ու վատ տեսանելիությունը: Տեղումները նահանգում կշարունակվեն առնվազն մեկ օր:



























