Հրապարակվել է ամերիկյան պրոդյուսերների գիլդիայի մրցանակներից ամենահեղինակավորի` «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդների ցուցակը:

Ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի սեւ-սպիտակ «Արտիստ» ֆիլմը, Սթիվեն Սփիլբերգի «Մարտական ձին», Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները» եւ Թեյթ Թեյլորի «Ծառան» հայտնվել են առաջին 10 ֆիլմերի ցանկում, որոնք ներկայացվել են այդ մրցանակի համար:

Գիլդիայի կազմում են Սփիլբերգը, Մարտին Սկորսեզեն, Վուդի Ալենը, Դեւիդ Ֆինչերը, Փեյնը եւ Բենեթ Միլլերը: