Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մալագայի» նկատմամբ: Մինչեւ 68-րդ րոպեն «Մալագան» հաղթում էր 2:0 հաշվով: 68-ից 78-րդ րոպեին Արքայական ակումբը Խեդիրայի, Իգուաինի եւ Բենզեմայի գոլերի շնորհիվ փրկվեց պարտությունից:

90-րդ րոպեին գեղեցիկ գնդակ խփեց Ռոնալդուն, սակայն խաղից դուրս վիճակում էր:

Այսօր, հունվարի 4-ին «Բարսելոնան» կընդունի «Օսասունային»:

«Ռեալ» - «Մալագա»` 3:2

Խեդիրա, 69, Իգուաին, 70, Բենզեմա, 78 - Սանչես, 11, Դեմիկելիս, 30