Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «մշտական զգոնության» և «հստակ շփումների» կոչ է արել՝ առաջին անգամ անդրադառնալով իր երկրի և Պակիստանի միջև ռազմական սրացմանը, հաղորդում է CNN-ը։
Հինգշաբթի կառավարության նախարարների բարձր մակարդակի հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ Մոդին ընդգծել է հարևան Պակիստանի հետ ռազմական գործողությունների պայմաններում ներքին ուժեղ համակարգման և տոկունության անհրաժեշտությունը։
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը քաղաքական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հնդկաստանի ռազմական գործողությունները Պակիստանում տեղակայված թիրախների դեմ շարունակվում են։




























