Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆիրովի հայտարարությանը։
«Նախագահ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել նախագահ Թրամփի հետ։ Մենք մանրամասները կհաղորդենք արդյունքների հիման վրա»,-նշել է Նիկիֆորովը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ շուտով կհանդիպի Զելենսկու հետ։





























