ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեծ ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Թրամփի՝ Մերձավոր Արևելք այցից առաջ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի և պատանդների վերաբերյալ համաձայնության հասնելու համար՝ սպառնալով, որ եթե Երուսաղեմը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ, Իսրայելը «կմնա մենակ», հաղորդում է Haaretz-ը՝ հղում անելով մանրամասներին ծանոթ անանուն աղբյուրի։

Ըստ իսրայելական պարբերականի՝ Channel 12-ի մեջբերած անանուն բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը քննադատել է Իսրայելի վարքագիծը պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ։

«Եթե մինչև հիմա պատանդները վճարել են պատերազմը չդադարեցնելու գինը, ապա այսօր գինը շատ ավելի ծանր կլինի Իսրայելի, և ոչ թե միայն՝ պատանդների համար»,- ասել է պաշտոնյան՝ նշելով, որ Իսրայելը չ​​կարողացավ օգտվել Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի կողմից սպասվող միջուկային համաձայնագրից, որը, ըստ լուրերի, Թրամփն այլևս չի պայմանավորում Էր Ռիադի կողմից հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորմամբ։

«Եթե Իսրայելը չխելքի գա, կորցրածն ավելի թանկ կնստի, քան երբևէ», - զգուշացրել է պաշտոնյան, որը ենթադրաբար Ուիթքոֆն է։

Haaretz-ը հաղորդում է նաև, որ Ուիթքոֆի՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանն ուղղված քննադատությունը լրատվամիջոցներին է փոխանցվել հենց նրա խնդրանքով։

Ուիթքոֆի գրասենյակը, սակայն, հերքում է, որ վարչակազմը ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ համաձայնության հասնելու համար։