Համացանց է ներթափանցել տեղեկատվություն այն մասին, որ Պետնտագոնը մշակում է այսպես կոչված ոչ մահացու զենք, որը ոչ թե սպանում է, այլ կառավարում է թշնամիներին:
«Ոչ մահացու զենքի տեղեկատուն» հրատարակել է Public Intelligence կայքը, որը նախկինում նույնպես գաղտնազերծել է ԱՄՆ կառավարության որոշ փաստաթղթեր, որոնք վերաբերել են ազգային անվտանգությանը: Տեղեկատուն բաղկացած է հարյուրից ավելի էջերից, որտեղ մանրամասն նկարագրվում են տարբեր տեսակի զենքեր, այդ թվում` լազերային, ջերմային ճառագայթներ եւ ձայնային ալիքներ, որոնք հնարավոր է օգտագործել տարբեր նպատակներով` ամբոխը ցրելուց մինչեւ թշնամու տեխնիկան ապակողմնորոշելը:
Ցուցակը մշակել է Պենտագոնի Ոչ մահացու զենքերի միավորված վարչությունը, որն անցած տարի ենթարկվեց քննադատության գումար վատնելու եւ ծրագրեր չիրականացնելու համար:
Տեղեկատուն ներառում է ոչ մահացու զենքի յուրաքանչյուր տեսակի բնութագիրն ու ռազմավարական նշանակությունը, ինպես նաեւ դրանց ազդեցության հնարավոր հետեւանքները:
Ցուցակում տեղ են գտել զանազան զարմանալի նորույթներ, օրինակ, «լազերի հոսքի մոդիֆիկացիա»:
Օրինակ, մշակվել է համակարգ, որի գործողության տարածքում մարդկանց մոտ առաջանում է անտանելի տապի զգացողություն, ինչի արդյունքում մադիկ անկախ իրենց կամքից տեղափոխվում են այլ տեղ, մշակվել է մարդու մկանային համակարգի վրա էlեկտրական իմպուլսներով ազդելու մեթոդ եւ այլն:
Պենտագոնում ոչ հաստատում, ոչ էլ հերքում են համացանցում հայտնված փաստաթղթի իսկությունը, գրում է NEWSru.com-ը:




























