Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Bild-ի հարցազրույցում պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման հնարավորության մասին հարցին։
«Եթե անհրաժեշտություն առաջանա, եթե դա օգնի վերջ տալ այս պատերազմին, ես պատրաստ եմ շատ բան անել, բայց նախ եւ առաջ պետք է տեսնել, թե արդյոք կարող ենք հասնել հրադադարի նպատակին մինչեւ այս հանգստյան օրերը»,- ասել է նա։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Եվրոպան գործում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված՝ պահանջելով Ուկրաինայում 30-օրյա զինադադար։
«Այժմ գնդակը Պուտինի դաշտում է: Պուտինը պետք է արձագանքի այս առաջարկին»,- ասել է նա:
Մերցի խոսքով, եթե Ռուսաստանը մերժի հրադադարը, ապա «կլինեն պատժամիջոցների լուրջ խստացում եւ շարունակական լայնածավալ օգնություն Ուկրաինային՝ քաղաքական, ֆինանսական եւ ռազմական»,- ասել է Մերցը։
Գերմանիայի կանցլերն ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ըստ ամենայնի կորցնում է Պուտինի հանդեպ համբերությունը»։



























