Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա տոնակատարությունների շրջանակում շատ լավ բանակցություններ է ունեցել օտարերկրյա առաջնորդների հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։

«Շատ երկրներ են եկել մեզ մոտ՝ նշելու Հաղթանակի օրը: Սա շատ կարեւոր է ե՛ւ սիմվոլիզմի, ե՛ւ բովանդակության տեսանկյունից, քանի որ այս տոնակատարությունների շրջանակում շատ լավ բանակցություններ են տեղի ունեցել»,- ասել է Պեսկովը «Россия 1»-ի հարցազրույցում։