Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազության կողմից հետաքննվող «Ինտերնետ հուշագիր» գործի շրջանակներում որպես կասկածյալ 7 ժամ հարցաքննվել է ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Իլքեր Բաշբուղին հարցաքննության ավարտից հետո ներկայացրել են դատարան` կալանման պահանջով` Թուրքիայի հանրապետության կառավարությունը վերացնելու կամ կառավարության աշխատանքները մասնակիորեն կամ լիովին արգելակելու մեղադրանքով:
Նշենք, որ «Ինտերնետ հուշագիրն» իրենից ներկայացրել է կայքերի ստեղծում, որոնց միջոցով ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է վարկաբեկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ու ոչ մահմեդականններին։



























