ՀԴԲ-ն երկուշաբթի հրամայել է գործակալներին ավելի շատ ժամանակ հատկացնել ներգաղթի դեմ պայքարին եւ կրճատել «սպիտակ օձիքների» հետ կապված հանցագործությունների հետաքննությունը, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով խնդրին ծանոթ աղբյուրներին:

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նոր ուղեցույց է հրապարակել, որոնցում առաջնահերթություն է տրվելու «սպիտակ օձիքների» գործերին:

Մի շարք հանդիպումների ժամանակ ՀԴԲ գործակալներին ասվել է, որ իրենց դաշտային գրասենյակները պետք է ժամանակի մոտ մեկ երրորդը հատկացնեն՝ օգնելու Թրամփի վարչակազմին անօրինական ներգաղթի դեմ պայքարում:

Գործակալության զրուցակիցների խոսքով, որոնք խնդրել են չնշել իրենց անունները մասնավոր զրույցների քննարկման համար, «սպիտակ օձիքների» հետ կապված գործերի վարմանն առաջնահերթություն կտրվի առնվազն մինչեւ 2025թ. վերջը:

Կարգադրություններն արվել են նույն օրը, երբ արդարադատության նախարարության քրեական բաժնի ղեկավար Մեթյու Գալեոտին նոր ուղեցույց է հրապարակել դատախազների համար, որոնք կրճատում են «սպիտակ օձիքների» գործերի շրջանակը, որոնք նախարարությունը ավանդաբար հետապնդում եւ հանձնարարում է դատախազներին՝ «նվազագույնի հասցնելու համար նման հետաքննության տեւողությունը եւ կողմնակի հետեւանքները»:

Անցյալում ներգաղթի իրավակիրառումը հիմնականում չէր մտնում արդարադատության նախարարության իրավապահ մարմինների իրավասության մեջ։

Բայց քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուժեղացրել է պայքարը ներգաղթի դեմ, դաշնային իրավապահ մարմինների հազարավոր աշխատակիցներ տարբեր գերատեսչություններից ներգրավվել են ներգաղթի օրենսդրության ապահովման նոր աշխատանքում՝ այլ ոլորտներից ռեսուրսներ ստանալով  հանցավորության դեմ պայքարի համար։