Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 12-րդ դատարանը Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղի նկատմամբ կալանման որոշում է կայացրել:
Թուրքական Milliyet-ի փոխացմամբ` Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազության կողմից հետաքննվող «Ինտերնետ հուշագիր» գործի շրջանակներում որպես կասկածյալ 7 ժամ հարցաքննվելուց հետո Իլքեր Բաշբուղը ներկայացվել էր դատարան: Կալանման որոշում կայացվելուց հետո Բաշբուղին տեղափոխել են բանտ:
Իլքեր Բաշբուղը մեղադրվում է Թուրքիայի հանրապետության կառավարությունը վերացնելու կամ կառավարության աշխատանքները մասնակիորեն կամ լիովին արգելակելու մեջ:
Նշենք, որ «Ինտերնետ հուշագիրն» իրենից ներկայացրել է կայքերի ստեղծում, որոնց միջոցով ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է վարկաբեկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ու ոչ մահմեդականններին։



























