Երիտասարդները, ըստ ներկա գնահատականների, կազմում են Երկրի այժմյան բնակչության 25%-ը։ Դրա մասին «Ռուսաստան - Իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ТАСС-ին ասել է Ռուսաստանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը։
«Կա մի բավականին հետաքրքիր արտահայտություն. երիտասարդները հիմա, ըստ հաշվարկների, վիճակագրության, կազմում են Երկրի այժմյան բնակչության 25%-ը, բայց դա, իհարկե, Երկրի ապագա բնակչության 100%-ն է»,- նշել է նա։
Ըստ Կուզնեցովի՝ Երիտասարդ դիվանագետների ֆորումը շատ կարևոր նախաձեռնություն է։ Նա ընդգծել է, որ երիտասարդական քաղաքականությունը ՄԱԿ-ի գործունեության շատ կարևոր ոլորտ է։ «2021 թվականին ընդունվեց ՄԱԿ-ի երիտասարդական օրակարգը։ Իրոք, թե՛ «Խաղաղության նոր օրակարգը», թե՛ Հանուն ապագայի պակտը, որն ընդունվեց սեպտեմբերին [ՄԱԿ] Գլխավոր ասամբլեայում՝ Ապագայի գագաթնաժողովի ժամանակ, մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդությանը։ Նույնիսկ ընդունվել է «Ապագա սերունդների մասին» հռչակագիրը։ Կարճ ասած՝ երիտասարդները պետք է իրենք որոշեն այն հարցերը, որոնք վերաբերում են իրենց ապագային։ Բնականաբար, բոլորի աջակցությամբ»- շեշտել է Կուզնեցովը։



























