ԵԱՀԿ-ն ամբողջությամբ սատարում է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին եւ կարծում, որ երկու երկրների նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումները չափազանց կարեեւոր են առաջընթացի համար:

ԵԱՀԿ գլխավոր քարտողաւար Մարկ Պերին դե Բրիշամբոն հայտարարել է, թե Մոսկվայում կայանալիք նախագահների հանդիպումը կդառնա հաջորդ քայլը բանակցային գործընթացում: Նա բարձր է գնահատել նաեւ Մինսկի խմբի աշխատանքը: «Մինսկի խմբի համանախագահ-երկրների ղեկավարների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարությունը հանդիսանում է միջազգային հանրության դերի կարեւորության ցուցիչ, նաեւ, որ մենք հավատում ենք հետագա առաջընթացին»,- նշել է Բրիշամբոն:

Նշենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այսօր ժամանելու է Ադրբեջան եւ հանդիպելու է Ադրբեջանի նախագահի ու այլ պաշտոնատար անձանց հետ: