ԱՄՆի պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բյորնսն այսօր` հունվարի 9-ին, պաշտոնական այցով կժամանի Անկարա: Դիվանագիտական աղբյուրների տվյալների համաձայն` Անկարայում 30-ժամյա այցի ընթացքում Բյորնսը կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարության խորհրդականի` դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ, հայտնում է «Թուրքիայի ձայն» ռադիոկայանը:

Ամերիկյան աղբյուրները նշում են, որ Բյորնսի այցը  նախատեսված է եղել: Այն կարեւորություն ունի հատկապես   նրա համար, որ տեղի կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուի` Իրան կատարած այցից հետո:

Սպասվում է, որ Բյորնսի շփման ընթացքում քննարկման կառաջադրվեն Իրանում իրադարձությունների զարգացման հետ կապված, ինչպես նաեւ Սիրիայի իրադրությանը վերաբերող հարցեր, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի օրակարգում ընդգրկված մի շարք կարեւոր թեմաներ: