Պուտինի և Թրամփի զրույցի արդյունքներով զգացողություն կա, որ վերջնականապես (բայց ոչ անդառնալիորեն) ձևավորվել են երկու խորհրդատվա-բանակցային խմբեր՝ ռուս-ամերիկյան և ուկրաինա-եվրոպական։ Այս մասին սոցցանցերում գրել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։
«Առաջինում քննարկում են խաղաղության հասնելու հեռանկարները, երկրորդում՝ պատերազմը շարունակելու հնարավորությունները։
Եվրոպացիներն ամբողջ ուժով Թրամփին իրենց խումբ են քաշում։ Որտեղ Ուկրաինան սուբյեկտ է, իսկ Ռուսաստանը՝ օբյեկտ։
Թրամփն առաջինը հասկացավ, որ Ռուսաստանը միջազգային հարաբերությունների նույնպիսի սուբյեկտ է, ինչպես և մնացած բոլորը, և որ նրա հետ խոսակցությունը կարող է լինել միայն հավասարը հավասարի հետ։ Հուսով եմ, նա հասկանում է նաև այն, որ Ուկրաինային վերածել են օբյեկտի, նախագծի և գործիքի։ Այդպիսով քանդելով խաղաղությունը Եվրոպայում՝ հակամարտությունը համաշխարհայինի վերաճելու ռիսկերով։
Սա բացարձակապես պետք չէ ո՛չ Թրամփի Ամերիկային, ո՛չ Պուտինի Ռուսաստանին։ Ինչն էլ մեր երկու տերությունների համար գլխավոր միավորիչ պահն է և գլխավոր շարժիչ ուժը։ Դեպի խաղաղության հասնելը, այլ ոչ թե պատերազմի շարունակությունը»,- նշել է նա։