Պետդուման ընդունել է 2025-2029 թթ. Մոսկվայում և Մերձմոսկվայում փորձարկում անցկացնելու մասին փոփոխությունները, որը թույլ կտա ուժեղացնել միգրանտների նկատմամբ վերահսկողությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դրույթների թվում է միգրանտների գրանցումը բջջային հավելվածի միջոցով։ Արդյունքում, փոփոխություններով օտարերկրյա քաղաքացիների համար ներդրվում է.

  • Պարտադիր գրանցում գտնվելու վայրում

  • Դակտիլոսկոպիա (անձի նույնականացում մատնահետքերով)

  • Կենսաչափական լուսանկարում

  • Բաժանորդային սարքերի գեոլոկացիայի մոնիթորինգ

Եթե միգրանտը փոխի իր փաստացի գտնվելու վայրը, ապա նա պարտավոր կլինի այդ մասին տեղեկացնել ՆԳՆ-ին 3 աշխատանքային օրվա ընթացքում։