Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդուն՝ Ադամ Կադիրովին, պարգևատրել են ՕՄՕՆ-ի «Ախմատ-Կրեպոստ» մեդալով՝ Ռոսգվարդիայի զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Նախորդ պարգևը նա ստացել էր անցյալ շաբաթ՝ մայիսի 12-ին, հայտնում է «Կոմերսանտը»։
Ադամ Կադիրովը պարգևատրվել է «ակտիվ նախաձեռնության, մարտական խնդիրների կատարմանն օժանդակելու և Ռոսգվարդիայի ստորաբաժանումների զարգացման գործում նշանակալի ավանդի համար», հաղորդում է «Գրոզնի» ՉԳՏՀԸ-ն (Չեչնիայի պետական հեռուստառադիոընկերություն) «ՎԿոնտակտե»-ում։ Մեդալը հանձնել է ջոկատի հրամանատար Աբդուլ-Քերիմ Կադիրովը։
Ռամզան Կադիրովը մայիսի 12-ին հայտնել էր, որ իր որդուն՝ Ադամին, պարգևատրել են «ՕՄՕՆ «Ախմատ-Գրոզնի»-ի 25-ամյակ» հոբելյանական հուշամեդալով։ Արարողությանը ներկա է եղել նաև պատվիրակություն Բելառուսից, որը ներկայացնում էր Մինսկի քաղաքային գործկոմի Ներքին գործերի գլխավոր վարչության ՕՄՕՆ-ը։
15 տարեկանում Ադամ Կադիրովը դարձել է Չեչնիայի ղեկավարի անվտանգության ծառայության ամենաերիտասարդ ղեկավարը։ 2025 թվականի ապրիլին նրան նշանակել են ՆԳՆ տարածաշրջանային բաժնի համակարգող։ Նույն ամսին Ադամ Կադիրովը դարձել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար։