Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում գտնվող Դպրեվանք վարժարանը հայ համայնքին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները մոտենում են ավարտին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Թուրքիայում 2011-ին ընդունված այն որոշումից հետո, թե ազգային փոքրամասնություններին պատկանած շինությունները համապատասխան դիմումների հիման վրա կվերադարձվեն նրանց կամ դրանց դիմաց փոխհատուցում կտրվի, նախաձեռնություն է սկսվել Ոսքյուդարում գտնվող Դպրեվանք վարժարանը, որտեղ ժամանակին սովորել է նաեւ Հրանտ Դինքը, հայկական համայնքին վերադարձնելու համար:

Նշվում է, որ վարժարանի՝ հայկական համայնքին վերադարձնելու գործընթացը ավարտին է հասել, որից հետո այնտեղ կարող են սովորել ինչպես Թուրքիայի քաղաքացի, այնպես էլ ոչ քաղաքացի հայերը։