Հայտնի ռուսական «Նա-Նա» խմբի հիմնադիր Բարի Ալիբասովի վարորդը ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով, որը տեղի է ունեցել հունվարի 6-ի գիշերը «Գարաժ» մոսկովյան գիշերային ակումբում:

Ալիբասովի վարորդը` 25-ամյա Նիկոլայ Կոսենկոն, գալով ակումբ, սկսել է սեթեւեթել աղջիկներից մեկի հետ: Նա սկսել է պարել աղջկա հետ, իսկ վերջինս էլ չի դիմադրել: Նա նաեւ դեմ չի եղել, որ երիտասարդը համբուրի իրեն, սակայն գնալով Կոսենկոն սկսել է իրեն ավելի ազատ պահել:

Ոստիկանությունում աղջիկն ասել է, որ երիտասարդը սկսել է իրեն կոպիտ պահել, այնուհետեւ զուգարանում բռնաբարել է: Աղջիկն օգնության է կանչել, բայց ոչ ոք օգնության չի եկել:

Ալիբասովը շեշտել է, որ վերջերս Մոսվայի գիշերային ակումբներում հաճախ են դեպքեր տեղի ունենում, երբ տղան ծանոթանում է ինչ որ աղջկա հետ, այնուհետեւ վերջինս իրեն մեղադրում է բռնաբարության մեջ, գրում է NEWSru.com-ը: