Բաքվում միջազգային երգի մրցույթի անցկացումից ամիսներ առաջ «Եվրատեսիլ-2012» խմբավորումը հարկադրված է եղել օգնության խնդրանքով դիմել է կամավորներին: Դա արվել է «Իրելի» («Առաջընթաց») հասարակական միության միջոցով, որը գործում է իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության հովանավորության ներքո:

Միությունից APA-ին հաղորդել են, որ ընդհանուր առմամբ եղել է 1019 դիմում: Կամավորների մրցույթը տեղի է ունեցել հունվարի 2-6-ին: Ընտրվել է 418 մարդ` հաշվի առնելով լեզվի իմացությունը, ինտելեկտուալ կարողությունները, աշխարհայացքը: Նրանք հնարավորություն են ստացել մասնակցելու մրցույթի կազմակերպմանը: