Ջորջ Քլունին մտադիր է կրկին փորձել հանդես գալ ռեժիսորի դերում, այս անգամ խոսքը խոշոր բյուջե ունեցող նախագծի մասին է:
Ֆիլմի հիմքում է Ռոբերտ Էդսելի «Հուշարձանների պաշտպանության խումբը. հերոսական դաշնակիցները, նացիստական գողերը եւ գանձերի որսը» գրքի հիման վրա, որը պատմում է Երկրորդ համաշխարհայինի տարիներին արվեստի գործերը վերադարձնելու մասին:
«Ես շատ եմ տարված այդ պատմությամբ: Այն հետաքրքիր է, եւ կարող է վերածվել իսկական կինոնկարի, այն մեծ բյուջե է պահանջում»,-մեջբերում է Collider.com հրատարակչությունը Քլունիի խոսքերը, ով պատրաստվում է ինքնուրույն գրել սցենարը Հրանտ Հեսլովի օգնությամբ:



























