Հայկական «Ամերիաբանկը» ծրագրում է մուտք գործել Վրաստանի բանկային շուկա` անկախ խաղացողի կարգավիճակում: Այդ մասին հաղորդում է «Բիզնես Գրուզիան»` վկայակոչելով «Կոմերսանտ» ռադիոն:

Գործակալությունը հիշեցնում է, որ անցած տարի «Ամերիաբանկը» ծրագրում է ձեռքբերել «HSBC-Գրուզիա» բանկի ակտիվները: Սակայն այն ժամանակ հայկական բանկի կառավարիչը վրացական շուկան ոչ մրցունակ էր որակել երկու բանկերի գերիշխանության պատճառով: Այժմ «Ամերիաբանկը» մտադիր է ինքը մուտք գործել վրացական շուկա եւ արդեն փետրվարին պաշտոնական հայտարարություն կարվի:

«Ամերիաբանկը» Հայաստանի ամենահին բանկերի է, հիմնադրվել է 1910թ., գրում է վրացական գործակալությունը: