«Եվրատեսիլ- 2012» երգի միջազգային մրցույթին Թուրքիան կներկայացնի թուրք երգիչ եւ երաժիշտ Ջան Բոնոմոն: Նման որոշում է կայացրել Թուրքիայի ազգային TRT հեռուստատեսությունը, հաղորդում է Sabah-ը:
Բոնոմոն, ով հանդես է գալիս ռոք ոճում, կարճ ժամանակում նվաճել է հանդիսատեսի համակրանքը: Անցած տարի նոյեմբերին նա բարեգործական ռոք-համերգով հանդես էր եկել երկրաշարժից տուժած Վանի նահանգում:
Հիշեցնենք, որ 2012 թ. երգի միջազգային 57-րդ մրցույթը կանցկացվի Ադրբեջանում: Կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 22 –ին եւ 24-ին:



























