Հայտնի ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան մտադիր է իր ավանդը ներդնել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Ընդ որում, նա մտադիր է ոչ այնքան պայքարել Ելիսեյան պալատում հայտնվելու համար, որքան ցանկանում է հրավիրել հանրության ուշադրությունը Ֆրանսիայի բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:
Ինչպես գրում է Liberation-ը, ինքն արդեն սկսել է ստորագրահավաքը: Պարբերականը ներկայացնում է նամակի տեքստը` թվագրված հունվարի 4-ով, որ Կանտոնան ուղարկել է Ֆրանսիայի տարբեր քաղաքների քաղաքապետարաններ: Բանն այն է, որ ֆրանսիական սահմանադրությամբ ցանկացած թեկնածու նախագահական ընտրություններումանհրաժեշտ է ստանալ 500 ժողովրդական ընտրյալների աջակցությունը: Ընտրությունները կայանալու են 2012թ. գարնանը:
Իր ուղերձում Կանտոնան նշել է, թե բացի մասնագիտական գործունեությունից, ինքը նաեւ քաղաքացի է, ով ուշադիր հետեւում է ժամանակի իրողություններին: «Իսկ այն քիչ բան կարող է առաջարկել երիտասարդությանը, ավելին, լի է անարդարություններով»,- գրել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























