Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման արդիական հարցեր են քննարկվել։
Երկու երկրների ղեկավարները համաձայնել են շարունակել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում։





























