Պակիստանի հյուսիս-արեւմուտքում` Աֆղանստանի սահմանի մոտ, հզոր պայթյուն է որոտացել:
Տեղի իշխանությունների հաղորդմամբ` հզոր պայթյունը որոտացել է Հայբեր շրջանի ամենաբանուկ առեւտրային հատվածներից մեկի ավտոմայրուղում, որը Պակիստանը կապում է Աֆղանստանին:
Պայթյունի արդյունքում, վերջին տվյալներով, 23 մարդ զոհվել է, գրեթե 50-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Փրկարարները կարծում են, որ առաջիկայում զոհերի թիվը կարող է աճել:
Իշխանությունների տվյալներով` ահաբեկչության զոհերի մեծամասնությունը ավտոբուսի ուղեւորներ են: Ոստիկանությունը ենթադրում է, որ ռումբը հեռակառավարմամբ են գործողության մեջ դրել: Այն տեղադրվել է ավտոբուսային կանգառի մոտ կայանած ավտոմեքենայի վրա:
Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, սակայն այդ շրջանում ավելի վաղ իսլամիստ գրոհայինների ակտիվություն էր նկատվել: Ներկա պահին ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, կատարվում է հետաքննություն, հաղորդում է rbc-ն:



























